понедельник, 28 февраля 2011 г.

"Մթնշաղը" կամ "Մի արնածուծի պատմություն"

Իդեպ ասեմ, որ "վամպիր" բառի թարգմանություն փնտրել եմ, բայց այս բառը շատ լավ է բնութագրում նրանց, որոնց մասին խոսքը կգնա:
Ուրեմն լինում ա, չի լինում, մի հատ արնածուծների ընտանիք ա լինում` արնածուծ պապա, արնածուծ մամա և արնածուծ երեխաներ, որոնց մեջ կառանձնացնենք Էդոյին (Էդուարդ = Էդո): Ուրեմն էս երեխաները հաճախում են սովորական դպրոց, որտեղ սովորում էր Բելլան: Վերջինս, Էդոյին տեսնելով, արյունը խփում ա գլխին (սիրահարվում ա): Էդոն էլ, որպես արնածուծ, նկատում ա էտ տեսարանը ու իր մոտ ցանկություն ա առաջանում Բելլայի հետ պաչվել (գրական ասած` համբուրվել): Ընդհանուր առմամբ իրանք տենց մինչև ֆիլմի վերջ էլ կպաչվեյին եթե չհայտնվեյին նրանք... ուրիշ արունածուծներ (նրանք բազմանում են, փախեք, փրկվեք !!!) ԲՈ ! Ու պարզվում ա, որ սրանք վատն են, ուզում են սաղին ուտեն և այլն... Մի խոսքով ֆիլմի бобо дядя-ները եղան նրանք: Դեհ, հետո արդեն ամեն ինչ գնում ա շատ միօրինակ ձևով. մեծ դժվարությունների միջով, բայց ի վերջո լավերին հաջողվում է հաղթել, և մեր զույգը ապրում է երկար ու երջանիկ...
Բանն այն է, որ շատ աղջիկներ, հրապուրված այս ֆիլմով, սկսում են փնտրել գունատ դեմքով նիհար տղաների, սիրահարվում են նրանց վրա, և երբ պարզվում է, որ նրանք հեչ էլ արնածույծ չեն, այլ օրինակ դիստրոֆիայով տառապող, կամ պարզապես սովորական մարդիկ, հիասթափվում են, ընկնում են դեպրեսսիայի մեջ և դառնում են ԷՄՕ !!! Գլոբալ տեսակետից, Էմօ-ների և Գոթերի ոճի վրա համաշխարհային էկոնոմիկան լավ առաջ է գնացել: Բայց դե, միևնույն է, հեքիաթը հեքիաթով, բայց իրական կյանքի մեջ մնացեք, թե չէ ըկել եք, քննարկում եք Էդոն ա լավը, թե են անթրաշ պուդելը...

Комментариев нет:

Отправить комментарий