Բարև, բարև բոլորին: Երեկ Շտեինը գնացել էր հարսանիքի, և հիմա կուզենակ ձեզ հետ կիսվել տպավորություններում: Դեհ, ամեն մի հայկական միջոցառում պետք է սկսվի հյուրերից: Չգիտեմ ինչու, բայց բոլոր հարսանիքներին, որոնց ես գնացել եմ, հարսի բարեկամները կազբում էին հյուրերի 2/3: Դա, իհարկե, վատ չի, ընդամենը որպես փոքր նկատողություն: Երկրորդը եկեղեցին է, միակ տեղը, որտեղ ես տեսա ավանդույթների իսկական պահպանում: Նույնիսկ փորձեցի պատկերացնել նույն տեսարանը մի քանի հարյուր տարի անց... բանն այն էր, որ բոլոր մեծ ու փոքր "բանտաժներով" բոլոր ավտոմեքենաները գտնվում էին դրսում և չէին աղավաղում տեսարանը: Եկեղեցուց հետո նորից տուն, և ռեստորան... թաքնված սև PR-ից խուսափելու համար ես չեմ ասի այդ ռեստորանի անունը: "Ձեզ սպասվում է անմոռանալի երեկո` լի անակնկալներող, նվերներով և իհարկե պահպանելով հայկական ավանդույթները, նաև միջոցառումներ" այս ամենը ինձ սկզբից բավականին հետաքրքրեց: Սկզբից մենք ծափերով դիմավորեցինք փեսայի հարգարժան ծնողներին, որոնք, հույսով ենք, շուտով կդառնան պապիկ-տատիկ: Հետո ծափերով դիմավորեցինք հարսի ծնողներին, որոնց տանից մի գեղեցիկ ծաղիկ է գնում: Հետո ծափերով դիմավորեցինք խորովածը o_O Ես ինչքան հիշում եմ, մենք ուտելիքը ծափերով դիմավորելու ավանդույթ երբեք չենք ունեցել:
Երաժշտությունը... կատել եք, որ ռաբիզներից դուրս երիտասարդների մեծ մասը չի սիրում հայկական երաժշտություն: Ես մասնագետ չեմ, բայց բոլորդ էլ կհամաձայնվեք, որ հայկական ավանդական երաժշտությունը աղմկոտ է, իսկ բոլոր ռեստորանները հոտևում են "շատ ըլնի, քիչ չլնի" սկզբունքին, դրա համար գլուխը շատ շուտ սկսում է ցավալ: Սակայն դա դեռ վերջը չէր, ավանդականից անցանք նորի... կարծում են եթե կլարնետը խոսալ կարողանար, նրան կհեռացնեյին հասարակական վայրում ոչ նորմատիվ բառեր օգտագործելու պատճառով: Ինչը ավելի խորացրեց գլխացավը:
"Իսկ հիմա եկեք ծափերով դիմավորենք մի փոքրիկ աղջնակի... Էմմի !" ես կարծում էի, որ կգա մի աղջնակ 5-7 տարեկան և մի բան կարտասանի, կամ կերգի, բայց աղջնակը 20 տարեկան "մարալ" էր, որը ներկայացրեց մեզ արաբական պորտապար (ամենայն հավանականությամբ ինչ-որ մոռացված հայկական ավանդույթի համաձայն) իսկ հետո Enigma-ի (որը երևի արմատներով հայ էր) հնչյունների տակ մեր սեղաններին միացավ "քյուֆթան":
Մանր-մանր, երաջշտությունը սկսեց գալ նորմալ մակարդակի, մեծերը խոսում էին հին թեմաներով, փոքրերը, չհասկանալով ինչ է կատարվում, վազում էին սրահի մի կողմից մյուսը... Հետո հետաքրքիր բան էլ չկար:
Բա մեր հարսանիքները սենց են եղել ? Ամոթ ա, ամոթ... ավանդույթ են պահպանում...

Комментариев нет:
Отправить комментарий