понедельник, 21 февраля 2011 г.

Առաջին քայլեր

 Ես երկար մտածում էի, թե ինչի մասին գրեի որպես առաջին պոստ, և որոշեցի վերլուծել նրանց, ովքեր զբաղվում են իմ հիմնական թեմայի վերլուցությամբ: Ես չեմ վերցնի խոշոր փիլիսոփաների, գրողների, որովհետև նրանց խոսքերը վերլուծության ենրակա չեն... համենային դեպս ոչ իմ կողմից: Ես կվերցնեմ նրանց, ովքեր գրավեցին ժողովրդի ուշադրությունը. դրանք են "Zeitgeist" (ժամանակի ավազը) և բոլորին հայտնի Mr.Freeman-ը, որոնք, անկեղծ ասած, առանձնահատուկ ուշադրության ընդանրապես արժանի չեն: Այսօր նաև կյանքի վերլուծությամբ զբաղվողների ցուցակին ավելացավ ինչ-որ մեկը, որի հետ հենց այսօր էլ ծանոթացա (ոչ անձամբ, իհարկե):
 Ինչ է իրենից ներկայացնում ժամանակի ավազը ? Երկու մասանի վավերագրական ֆիլմ մոտավորապես 2 ժամ ընդանուր տևողությամբ: Առաջին մասում հեղինակը զբաղվում է ստի, և մասնավորապես ամերիկայի կառավարման անդամների փլովմամբ: Ներկայացնում է նրանց ամենավատ կողմերից, ենթարկում է նրանց դաժան ստորացման... բայց դե եկեք մտածենք, էլի: Ամեն ոք, որ մոտ գործ է ունեցել կառավարման հետ, գիտի, որ բոլորի տակին էլ excremanto կոչիցյալը "դափոնով" դրած է, սակայն որը պատված է բարակ շաքարի շերտով: Բայց դե, մեկ է, մոտիկից հոտով իր մասին զգացնել է տալիս: Բերում են փաստարկներ 2007 թվականի Սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին... Մի հատ նայենք իրականության մեջ. ով տեսել ա, հասկացաց կլինի, որ մեծ մասամբ իր բերած փաստարկները "յուղ վառոցի" են:     Առաջին մասում նա 1 ժամ նա խոսում է այն, ինչ կարելի էր տեղավորեցնել 15 րոպեյում, և ավարտում մեծ-մեծ խոսքերով, իբր բոլորս հեռուստացույցից կախյալ մարդիկ ենք, պետք է փոխվել... բայց ոնց ? ու ընդանրապես` ինչ էր ուզում նա ասել դրանով ? Պատասխանը թաքնվում է 2-րդ մասում... ևս 1 ժամ նա լցնում է մեր գլուխը անպետք ինֆորմացիայով, ստիպում մեզ զայրանալ, ատել, կոչում է մաքրել վերը նշված հետի աղբյուրը... բայց դե... պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ մաքրես, մեկ է կեխտոտվելու ա... կամ նույն բանով, կամ արյունով (Ստալինյան վախտերին): Բայց դե ինչ, որ մեկ է մաքուր չի լինի... Եվ այսպես Zeitgeist-ը զբաղեցնում է միայն աղբի դույլը...
 Մեզ բոլորին հայտնի Mr.Freeman-ը !! Խոսում, խոսում, խոսում... բայց դե, գիտեք, ես իրան հարգեցի: Այո, այո, հարգեցի ! Շատ լավ կարողանում է ջուր ծեծել, մասնավորապես ասել ամեն այն, որ խելոք մարդ ինքը 5 րոպե մտածելով այդ լրիվ կհասկանար: Խոստովանեմ, բոլոր իր նյութեռը չեմ նայել, բայց առաջին 2-ից հետո արդեն հասկանալի է, թե ինչ է նա ասում... շատերը առաջնորդվում են նրա խոսքերով, գովաբանում նրան, նույնիսկ դասում նորագույն փիլիսոփաների շարքին, կարծելով, որ նրա խոսքերը կփրկեն մարդկությունը... ժողովուրդ, մի հատ լավ նայեք, էլի: Արդյոք ինքը Ձեզ լուրջ կամ նոր բան ասեց ? Փոխեց նա ձեր կյանքը ? Ով որ դեբիլ ա, կշարունակի իր դեբիլ ապրելակերպը: Ով որ խելոք ա, կշարունակի ապրել իր խելոք ապրելակերպը: Բայց այն, ով Freeman-ի ասածով փոխեց իր ապրելակերպը, դա ավելի անխելք է և անֆայմ: Ուրեմն նրան հարկավոր էր, որ ինչ-որ մի սև-սպիտակ մարդ սովորեցնի ճիշտ ապրել ?? Ինքը ինքնուրույն ունակ չէ տարբերել ճիշտը սխալից ? Չէէէ... ցավոք նա միացավ Zeitgeist-ին... հն ? անհարմար ա ? ոչինչ, նեղ արա, տեղ արա...
 Ինչ կարող եմ ասել ինչ-որ մեկի մասին ? Մինչ կարդալը խորհուրդ կտամ նայել տեսանյութը: Նայեցիք ? Ընդհանուր առմամբ նա արդեն ամեն ինչ ասեց, նրա խոսքեռը վերլուծության կարիք չունեն: Գիտեք, ես շատ երջանիկ կլինեյի, որ ինքը շարունակեր գրել տարբեր թեմաներով, բայց... շատ ճկուն լեզու, սահուն խոսք, և զգացվում է, որ դա լուջ խոսքեր են, այլ ոչ թե բլբլոց:
Եվ այսպես, 3 թեկնածու և վերջում 1 խելոք միտք ու 1 լիքը աղբի դույլ... Դե, լավ, տանեմ դույլը դատարկեմ, շատ շուտով այն նորից լցվելու է հերթական ապուշությամբ ;)

Комментариев нет:

Отправить комментарий