воскресенье, 27 февраля 2011 г.

"Titanic"-ը կամ Ծիտիկի Մահը

Վերջերս ացնում էի հեռուստացույցի ալիքներով, և նկատեցի, որ ալիքներից մեկի նշանի տակ ավելացել է "oscar": "օօօ ! Երևի լավ ֆիլմ կլինի"... մտքերս միանգամից խզվեցին, երբ լայն էկրանի վրա ինձ վրա խոշոր պլանով նայեց երիտասարդ Լեոնարդո Դիկապրիոն: Արդեն ամեն ինչ պարզ էր... անկեղծ ասեմ, ես այդ ֆիլմը չէի այել մինչ այդ և որոշեցի փորձել: Ֆիլմի կեսից ավելին արդեն անցել էր, բայց ես այն միացրեցի ամենահետաքրքիր պահին: Պատկերացրեք` հսկա նավը բածվել է սառցաբեկորին: Դեռ բոլորը չէ, որ դրա մասին գիտեն: Ուղևորների մի կեսը անհանգստացած է, որ իրենց նավից անվտանգ տանեն, մյուս կեսը ման են գալիս շամպայն մատուցողների, իսկ մեր շատ հայտնի զույգը վազվզում էր նավի մի կողմից մյուսը` ապաստան փնտրելով: Եվ այսպես, իրավիճակը բարդանում է, նավի մի մասը արդեն գրեթե ջրի տակ է: Այստեղ մեր "Ծիտիկը" վերածվում է մի առանձին փակ մարդկային համակարգի, որտեղ արդեն չեն գործում առօրյա սոցիոլոգիական օրենքները և օրինաչափություները: Հիմա մարդկանց մեջ սկսում է մի աներևակայելի դեգրադացիա դեպի կենդանական աշխարհ. ակտիվանում է ինքնապահպանման բնազդը: Եկեք նավի ժողովրդին բաժանենք 3 խմբի` փրկվող մարդիկ (որոնց մեջ առանձնացնենք մեզ բոլորիս հայտնի զույգին), փրկարարներ և երաժիշտներ (որոնք հույսը կորցրած իրենց համար նվագում էին):
Եկեք դիտարկենք առաջին խումբը: Չնայած փրկարարյերի բազմակի զգույշացումների, որ փրկարար նավակները նախատեսված են միայն կականց և երեխաների համար, միևնույն է, տղամարդիկ "իրար ճղելով" փորձում էին տեղ զբաղեցնել: Բանը նույնիսկ հասավ նրան, որ փրկարարներից մեկը ստիպված եղավ սպանել մի քանի հոգու: Սրանք մարդիկ են, որոնց Դուք հանդիպում եք անեն որ, ամեն տեղ: Ահռելի էգոիստներ, որոնք շատ հեշտ մոռանում են կականց տեղ տալու սկզբունքը և մտածում են միայն սեփական կաշին փրկելու մասին:
Առաձնացնենք մեր սիրելի զույգին: Երկուսին էլ քաջ հայտնի էր, որ փրկարար նավակների ընդհանուր տարողությունը կազմում էր նավի ուղևորների մոտավորապես կեսը: Ինչ էր իրենց պակասում կատարյալ երջանկության համար ? Անձամբ ես կնախընտրեյի մեռնել հյուսիսատլանտյան սառույցների մեջ բայց սիրած էակիս գրկում քան...
Երկրերդ խումբը. խիզախ հսկաներ, որոնք ամբողջ պատասխանատվությունը վերցրեցին իրենց վրա... բայց հարց է ծագում, ինչու ? Հիմա այն տղամարդիկ, որոց իրանք չփրկեցին, այդպես էլ "աբիժնիկ" մեռնելու են, մինչդեռ կարելի էր թքել ամեն ինչի կրա, և դիտել, թե ինչպես են 100 հոգի խծկվում մի նավակ և խորտակվում ջրի խորքերը, հրաշալի տեսարան, նույնիսկ Չարլի Չապլինը չհասցրեց նկարել սենց մի բան: Այս դեպքում բոլորը վերջին շունչը փշելուց առաջ միգուցե կհասկանան, որ էգոիստությունը լավ բան չի, էլի: Էշ-էշ ապրելը տարբերակ չի վերջիվերջո, գոնե մեռնելուց առաջ մի բան կսովորեին:
Անձամբ իմ կարծիքով ամենաճիշտ վարվելակերպը դրսևորում են երաժիշտները: Հիշում եմ նրանց խոսակցությունը. շուրջը խառնաշփոթ, բոլորը փրկվելու միջոց են ման գալիս.
- Միգուցե ներց գնանք, մեզ այստեղ ոչ ոք չի լսում
- Է, գիտես մեզ այնեղ էին լսում ?
- Դե բեր Սի մաժոր...
Շատ ծաղրելի տեսարան էր: Նույնիսկ Մոցարտի Ռեքվիեմը այդքան հետաքրքրություն չէր ավելացնի այդ բեմահատվածին, քան այն, ինչ հնչաց:
Ժողովուրդ, մի եղեք այսքան էգոիստ, կյանքին թեթև մոտեցեք, թե չէ տենց "աբիժնիկ-աբիժնիկ" էլ կմեռնեք

Комментариев нет:

Отправить комментарий