понедельник, 28 февраля 2011 г.

"Մթնշաղը" կամ "Մի արնածուծի պատմություն"

Իդեպ ասեմ, որ "վամպիր" բառի թարգմանություն փնտրել եմ, բայց այս բառը շատ լավ է բնութագրում նրանց, որոնց մասին խոսքը կգնա:
Ուրեմն լինում ա, չի լինում, մի հատ արնածուծների ընտանիք ա լինում` արնածուծ պապա, արնածուծ մամա և արնածուծ երեխաներ, որոնց մեջ կառանձնացնենք Էդոյին (Էդուարդ = Էդո): Ուրեմն էս երեխաները հաճախում են սովորական դպրոց, որտեղ սովորում էր Բելլան: Վերջինս, Էդոյին տեսնելով, արյունը խփում ա գլխին (սիրահարվում ա): Էդոն էլ, որպես արնածուծ, նկատում ա էտ տեսարանը ու իր մոտ ցանկություն ա առաջանում Բելլայի հետ պաչվել (գրական ասած` համբուրվել): Ընդհանուր առմամբ իրանք տենց մինչև ֆիլմի վերջ էլ կպաչվեյին եթե չհայտնվեյին նրանք... ուրիշ արունածուծներ (նրանք բազմանում են, փախեք, փրկվեք !!!) ԲՈ ! Ու պարզվում ա, որ սրանք վատն են, ուզում են սաղին ուտեն և այլն... Մի խոսքով ֆիլմի бобо дядя-ները եղան նրանք: Դեհ, հետո արդեն ամեն ինչ գնում ա շատ միօրինակ ձևով. մեծ դժվարությունների միջով, բայց ի վերջո լավերին հաջողվում է հաղթել, և մեր զույգը ապրում է երկար ու երջանիկ...
Բանն այն է, որ շատ աղջիկներ, հրապուրված այս ֆիլմով, սկսում են փնտրել գունատ դեմքով նիհար տղաների, սիրահարվում են նրանց վրա, և երբ պարզվում է, որ նրանք հեչ էլ արնածույծ չեն, այլ օրինակ դիստրոֆիայով տառապող, կամ պարզապես սովորական մարդիկ, հիասթափվում են, ընկնում են դեպրեսսիայի մեջ և դառնում են ԷՄՕ !!! Գլոբալ տեսակետից, Էմօ-ների և Գոթերի ոճի վրա համաշխարհային էկոնոմիկան լավ առաջ է գնացել: Բայց դե, միևնույն է, հեքիաթը հեքիաթով, բայց իրական կյանքի մեջ մնացեք, թե չէ ըկել եք, քննարկում եք Էդոն ա լավը, թե են անթրաշ պուդելը...

воскресенье, 27 февраля 2011 г.

"Titanic"-ը կամ Ծիտիկի Մահը

Վերջերս ացնում էի հեռուստացույցի ալիքներով, և նկատեցի, որ ալիքներից մեկի նշանի տակ ավելացել է "oscar": "օօօ ! Երևի լավ ֆիլմ կլինի"... մտքերս միանգամից խզվեցին, երբ լայն էկրանի վրա ինձ վրա խոշոր պլանով նայեց երիտասարդ Լեոնարդո Դիկապրիոն: Արդեն ամեն ինչ պարզ էր... անկեղծ ասեմ, ես այդ ֆիլմը չէի այել մինչ այդ և որոշեցի փորձել: Ֆիլմի կեսից ավելին արդեն անցել էր, բայց ես այն միացրեցի ամենահետաքրքիր պահին: Պատկերացրեք` հսկա նավը բածվել է սառցաբեկորին: Դեռ բոլորը չէ, որ դրա մասին գիտեն: Ուղևորների մի կեսը անհանգստացած է, որ իրենց նավից անվտանգ տանեն, մյուս կեսը ման են գալիս շամպայն մատուցողների, իսկ մեր շատ հայտնի զույգը վազվզում էր նավի մի կողմից մյուսը` ապաստան փնտրելով: Եվ այսպես, իրավիճակը բարդանում է, նավի մի մասը արդեն գրեթե ջրի տակ է: Այստեղ մեր "Ծիտիկը" վերածվում է մի առանձին փակ մարդկային համակարգի, որտեղ արդեն չեն գործում առօրյա սոցիոլոգիական օրենքները և օրինաչափություները: Հիմա մարդկանց մեջ սկսում է մի աներևակայելի դեգրադացիա դեպի կենդանական աշխարհ. ակտիվանում է ինքնապահպանման բնազդը: Եկեք նավի ժողովրդին բաժանենք 3 խմբի` փրկվող մարդիկ (որոնց մեջ առանձնացնենք մեզ բոլորիս հայտնի զույգին), փրկարարներ և երաժիշտներ (որոնք հույսը կորցրած իրենց համար նվագում էին):
Եկեք դիտարկենք առաջին խումբը: Չնայած փրկարարյերի բազմակի զգույշացումների, որ փրկարար նավակները նախատեսված են միայն կականց և երեխաների համար, միևնույն է, տղամարդիկ "իրար ճղելով" փորձում էին տեղ զբաղեցնել: Բանը նույնիսկ հասավ նրան, որ փրկարարներից մեկը ստիպված եղավ սպանել մի քանի հոգու: Սրանք մարդիկ են, որոնց Դուք հանդիպում եք անեն որ, ամեն տեղ: Ահռելի էգոիստներ, որոնք շատ հեշտ մոռանում են կականց տեղ տալու սկզբունքը և մտածում են միայն սեփական կաշին փրկելու մասին:
Առաձնացնենք մեր սիրելի զույգին: Երկուսին էլ քաջ հայտնի էր, որ փրկարար նավակների ընդհանուր տարողությունը կազմում էր նավի ուղևորների մոտավորապես կեսը: Ինչ էր իրենց պակասում կատարյալ երջանկության համար ? Անձամբ ես կնախընտրեյի մեռնել հյուսիսատլանտյան սառույցների մեջ բայց սիրած էակիս գրկում քան...
Երկրերդ խումբը. խիզախ հսկաներ, որոնք ամբողջ պատասխանատվությունը վերցրեցին իրենց վրա... բայց հարց է ծագում, ինչու ? Հիմա այն տղամարդիկ, որոց իրանք չփրկեցին, այդպես էլ "աբիժնիկ" մեռնելու են, մինչդեռ կարելի էր թքել ամեն ինչի կրա, և դիտել, թե ինչպես են 100 հոգի խծկվում մի նավակ և խորտակվում ջրի խորքերը, հրաշալի տեսարան, նույնիսկ Չարլի Չապլինը չհասցրեց նկարել սենց մի բան: Այս դեպքում բոլորը վերջին շունչը փշելուց առաջ միգուցե կհասկանան, որ էգոիստությունը լավ բան չի, էլի: Էշ-էշ ապրելը տարբերակ չի վերջիվերջո, գոնե մեռնելուց առաջ մի բան կսովորեին:
Անձամբ իմ կարծիքով ամենաճիշտ վարվելակերպը դրսևորում են երաժիշտները: Հիշում եմ նրանց խոսակցությունը. շուրջը խառնաշփոթ, բոլորը փրկվելու միջոց են ման գալիս.
- Միգուցե ներց գնանք, մեզ այստեղ ոչ ոք չի լսում
- Է, գիտես մեզ այնեղ էին լսում ?
- Դե բեր Սի մաժոր...
Շատ ծաղրելի տեսարան էր: Նույնիսկ Մոցարտի Ռեքվիեմը այդքան հետաքրքրություն չէր ավելացնի այդ բեմահատվածին, քան այն, ինչ հնչաց:
Ժողովուրդ, մի եղեք այսքան էգոիստ, կյանքին թեթև մոտեցեք, թե չէ տենց "աբիժնիկ-աբիժնիկ" էլ կմեռնեք

среда, 23 февраля 2011 г.

"Րազբիրատ" для чайников (с примерами)

Բարև ձեզ, իմ սիրելի ընկերներ, կամ պարզապես կարդացողներ) Ընդանրապես ես ուզում էի այսօր խոսել այլ բանի մասին, բայց, հաշվի առնելով հանգամանքները, կխոսեմ այս թեմայով: Ուրեմն...
"Թեմայի" պետք է գնալ "ախպերների հետ", որովհետև մյուս կողմը "մեկա ախպերների հետ" ա գալու: Առաջարկեք դիմացինին "քայլել" (հեռանալ մարդաշատ տեղից):Սկզբից մակերեսային ծանոթացնում եք դիմացինին "նեպոյատկի" բովանդակությունը: Շատ կարևոր է դրանից հետո "շաքարով կտրել" դիմացինի խոսքը, և հիշել, որ դուք չեք ներկայացել: Ինձ թվում է "թեմաների" մեծամասնության մեջ առաջին սուտը լինում են "հաճելի է" և "ուրախ եմ" արտահայտությունները ձեռքերը սեղմելու ժամանակ: Եվ այսպես, աննկատ վերադառնում ենք "թեմայի բուն հարցին" կամ էլ "հարցի բուն թեմային" (դա արդեն կախված է Ձեր կենսամակարդակից): Հիշեք, որ խոսելուց "ընգեր", "ախպեր" բառերը չեն կրում լուրջ իմաստ, դրանք ընդամենը նոր տեսակի դերանուններն են (անձնական-ի նման, բայց սրանք կկոչենք քյառթական): Խատ ցանկալի է սկզբից "կուրսվել" թե որտեղ է "մնում" դիմացինը և "ճշտվել" թե ում է ինքը այդ քաղաքի մասում ճանաչում "մեծերից": Եթե անունները շատ մեծ են, ընդունելի է խոսակցությունը տեղափոխել ավելի հաճելի միջավայր և "լավ ախպորը" մի հատ պատիվ տալ: Եթե ոչ, ապա շարունակում ենք "հարցի բուն թեմայի" քննարկումը: Դե այդտեղ արդեն դուք ինքներդ կողմնորոշվեք ինչ խոսաք, ես միայն կօգնեմ ձեզ հավաքել մի փոքր բառապաշար:
Քյառթու-հայկական բառարան
  • Նիպանյատկա - անհասկանալի հարց
  • ապռավդանի - արդարացում
  • ռազբիրատ - հարցի լուծման գործընթաց
  • աչոտ (արդեն դուրս է եկել գաղափարախոսությունից) = պատասխան = արածի/ասածի պատճառի բացատրություն
  • պրիչին - պատճառ
  • վ կայֆ ա ? - հաճելի է ?
  • քցենք - պատկերացնենք
  • քցել-բռնել - մտածել
  • դզել - դուր գալ
  • վոշմ - այսպիսով
  • վրով - վերաբերյալ
  • ծնգցնել - զանգահարել (և միանգամից անջատել զանգը)
  • քուչա - բակ: Իդեպ, ասեմ, որ այս բառը մեզ ժառանգվել է դեռևս հին կտակարանից, երբ վերը նշված բառերից ոչ մեկը չէին հայտնագործվել
  • գալ (ինչ-որ մեկին ինչ որ բան) - հանդիսանալ
  • "վախ հորս արև" և "վաի, ? ըլնեմ" արտահայտությունները թարգմանելի չեն: Դրանք ընդամենը նշանակում են, որ դիմացինը մի թեթև ներվայինացած հոգեվիճակում է
(Բառարանի ծավալը դեռ կմեծանա)
Եվ, ինչպես խոստացել էի, "ճշտով" թեմայի օրինակ: Դիտարկենք Առամի և Վլեյի խոսակցությունը:
-Բարև, ախպերս
-Բարև, ընԳեր, բան ա էլէ, ախպեր ?
- Հա, ընգեր, բեր քայլենք
-Վոշմ, ապեր մեր Գուգուշի վրով թեմա կա ?
-Խի գուգուշը քեզ ինչ ա գալի ?
-Դե նենց մի օր կողովս անցավ, բարևեց, ես էլ քցի-բռնի, որ էտի մի բան նշանակում ա, էլի
-Դե բեր քայլենք
-Ընգեր, դու ուրդուց էիր ?
-Ապեր, նոր դեմի դռնից հելա
-Հա, լավ... ընդեղից ում գիդես ?
-Դե պապայիս գիդեմ, մամայիս, ախպորս...
-Խի ախպերտ ով ա ?
-Պզուկն ա
-Ետ Գոռտնուկի մեծն ա ?
-Չէ, Գոռտնուկը իրա տատու մորաքրոջ տալի թոռնուհու ընգերն ա
-Դե լավ, իմ լավ ախպեր (ուշադրություն դարձրեք, որ դիմացինին ճանաչելուց հետո Արամը անցավ քյառթական դերանունների եզակի թվին), ցավդ տանեմ: Գուգուշը մեր լավ ախպերն ա, ոշմ քեզ, որպես իրա հետ մանկապարտեզում նույն խմբում սովորող տղա ասում եմ, որ իրա վրով թեմա ըլնի, մի հատ վռազով ինձի ծնգցրու:
-Համարտ ոնց էր ?
(հիմա դե այստեղ արի, ու մի ասա "լավ էր, բարևում էր")
-...
-Դե դավայ, ախպերս
-Հաճելի էր
Եվ այսպիսի մանկապարտեզային թեմաներ կարող եք նկատել ամեն օր հայաստանի ամեն քուչում...

понедельник, 21 февраля 2011 г.

Առաջին քայլեր

 Ես երկար մտածում էի, թե ինչի մասին գրեի որպես առաջին պոստ, և որոշեցի վերլուծել նրանց, ովքեր զբաղվում են իմ հիմնական թեմայի վերլուցությամբ: Ես չեմ վերցնի խոշոր փիլիսոփաների, գրողների, որովհետև նրանց խոսքերը վերլուծության ենրակա չեն... համենային դեպս ոչ իմ կողմից: Ես կվերցնեմ նրանց, ովքեր գրավեցին ժողովրդի ուշադրությունը. դրանք են "Zeitgeist" (ժամանակի ավազը) և բոլորին հայտնի Mr.Freeman-ը, որոնք, անկեղծ ասած, առանձնահատուկ ուշադրության ընդանրապես արժանի չեն: Այսօր նաև կյանքի վերլուծությամբ զբաղվողների ցուցակին ավելացավ ինչ-որ մեկը, որի հետ հենց այսօր էլ ծանոթացա (ոչ անձամբ, իհարկե):
 Ինչ է իրենից ներկայացնում ժամանակի ավազը ? Երկու մասանի վավերագրական ֆիլմ մոտավորապես 2 ժամ ընդանուր տևողությամբ: Առաջին մասում հեղինակը զբաղվում է ստի, և մասնավորապես ամերիկայի կառավարման անդամների փլովմամբ: Ներկայացնում է նրանց ամենավատ կողմերից, ենթարկում է նրանց դաժան ստորացման... բայց դե եկեք մտածենք, էլի: Ամեն ոք, որ մոտ գործ է ունեցել կառավարման հետ, գիտի, որ բոլորի տակին էլ excremanto կոչիցյալը "դափոնով" դրած է, սակայն որը պատված է բարակ շաքարի շերտով: Բայց դե, մեկ է, մոտիկից հոտով իր մասին զգացնել է տալիս: Բերում են փաստարկներ 2007 թվականի Սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին... Մի հատ նայենք իրականության մեջ. ով տեսել ա, հասկացաց կլինի, որ մեծ մասամբ իր բերած փաստարկները "յուղ վառոցի" են:     Առաջին մասում նա 1 ժամ նա խոսում է այն, ինչ կարելի էր տեղավորեցնել 15 րոպեյում, և ավարտում մեծ-մեծ խոսքերով, իբր բոլորս հեռուստացույցից կախյալ մարդիկ ենք, պետք է փոխվել... բայց ոնց ? ու ընդանրապես` ինչ էր ուզում նա ասել դրանով ? Պատասխանը թաքնվում է 2-րդ մասում... ևս 1 ժամ նա լցնում է մեր գլուխը անպետք ինֆորմացիայով, ստիպում մեզ զայրանալ, ատել, կոչում է մաքրել վերը նշված հետի աղբյուրը... բայց դե... պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ մաքրես, մեկ է կեխտոտվելու ա... կամ նույն բանով, կամ արյունով (Ստալինյան վախտերին): Բայց դե ինչ, որ մեկ է մաքուր չի լինի... Եվ այսպես Zeitgeist-ը զբաղեցնում է միայն աղբի դույլը...
 Մեզ բոլորին հայտնի Mr.Freeman-ը !! Խոսում, խոսում, խոսում... բայց դե, գիտեք, ես իրան հարգեցի: Այո, այո, հարգեցի ! Շատ լավ կարողանում է ջուր ծեծել, մասնավորապես ասել ամեն այն, որ խելոք մարդ ինքը 5 րոպե մտածելով այդ լրիվ կհասկանար: Խոստովանեմ, բոլոր իր նյութեռը չեմ նայել, բայց առաջին 2-ից հետո արդեն հասկանալի է, թե ինչ է նա ասում... շատերը առաջնորդվում են նրա խոսքերով, գովաբանում նրան, նույնիսկ դասում նորագույն փիլիսոփաների շարքին, կարծելով, որ նրա խոսքերը կփրկեն մարդկությունը... ժողովուրդ, մի հատ լավ նայեք, էլի: Արդյոք ինքը Ձեզ լուրջ կամ նոր բան ասեց ? Փոխեց նա ձեր կյանքը ? Ով որ դեբիլ ա, կշարունակի իր դեբիլ ապրելակերպը: Ով որ խելոք ա, կշարունակի ապրել իր խելոք ապրելակերպը: Բայց այն, ով Freeman-ի ասածով փոխեց իր ապրելակերպը, դա ավելի անխելք է և անֆայմ: Ուրեմն նրան հարկավոր էր, որ ինչ-որ մի սև-սպիտակ մարդ սովորեցնի ճիշտ ապրել ?? Ինքը ինքնուրույն ունակ չէ տարբերել ճիշտը սխալից ? Չէէէ... ցավոք նա միացավ Zeitgeist-ին... հն ? անհարմար ա ? ոչինչ, նեղ արա, տեղ արա...
 Ինչ կարող եմ ասել ինչ-որ մեկի մասին ? Մինչ կարդալը խորհուրդ կտամ նայել տեսանյութը: Նայեցիք ? Ընդհանուր առմամբ նա արդեն ամեն ինչ ասեց, նրա խոսքեռը վերլուծության կարիք չունեն: Գիտեք, ես շատ երջանիկ կլինեյի, որ ինքը շարունակեր գրել տարբեր թեմաներով, բայց... շատ ճկուն լեզու, սահուն խոսք, և զգացվում է, որ դա լուջ խոսքեր են, այլ ոչ թե բլբլոց:
Եվ այսպես, 3 թեկնածու և վերջում 1 խելոք միտք ու 1 լիքը աղբի դույլ... Դե, լավ, տանեմ դույլը դատարկեմ, շատ շուտով այն նորից լցվելու է հերթական ապուշությամբ ;)

Ներածություն

Բարև, բարև, բարև !!! Ողջունում եմ Ձեզ իմ նորաստեղծ բլոգում: Երեկ ես ջնջեցի իմ համակարգչից բոլոր խաղերը և այսօրվանից մատներս կսկսեմ օգտագործել ուրիշ նպատակներում:
Սկզբում եկեք դիմավորենք իմ ևնկերներին: Norogoras. ես անձամբ ակտիվ հաճախում եմ իրենց կայքը, բավականին հետաքրքիր և խորիմաստ մտքեր են արտահայտում: Agnesgasparbek -ի բլոգը փոքր ինչ տարբերվում է մեր բլոգերից (ոչ միայն նրանով, որ տարբեր կայքերում են տեղադրված :D ), բայց գտնում եմ, որ բոլորիդ դուր կգա նրա մտքերի հոսքը:
Ինչու որոշեցի բացել բլոգ. ես, իհարկե, ամենաիմաստուններից չեմ, և չեմ կարող ասել, որ շատ կյանք եմ տեսել, բայց համենային դեպս ցանկանում եմ կիսել արդեն հավաքած գիտելիքներս ուրիշների հետ: "Այժմ կրիտիկայի դար է", թեև Մ.Նալբանդյանը դա ասել է 20-րդ դարում, բայց համարձակորեն կարող եմ ասել, որ կրիտիկայի դարը դեռ շարունակվում է, և հենց դրանով էլ ես կզբաղվեմ` վերլուծությամբ: Շրջակա աշխարհի, զգացումների, անցյալի, ապագայի վերլուցությամբ, ինչի կենտրոնում գտնվում է... այո, այո !հ հենց ինքը` բոլորին հայտնի Մարդ արարածը: Դեհ, ինչ, սկսենք...